Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և իր կինը՝ Դարյա Ժուկովան հայտարարել են բաժանվելու մասին: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
«Տասը տարվա համատեղ կյանքից հետո մենք բաժավելու մասին բարդ որոշում ենք կայացրել, սակայն մնում ենք մտերիմ ընկերներ, երկու հիանալի երեխաների ծնողներ և նախագծերի գործընկերներ, որոնք սկսել և զարգացրել ենք միասին»,-ասված է հայտարարության մեջ:
Forbes-ը Աբրամովիչի ունեցվածքը գնահատում 9,5 մլրդ դոլար: Լոնդոնյան ակումբի սեփականատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 139-րդ, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 12-րդ տեղը: