Գեղեցկուհի Թերեզա Մարտիրոսյանը, ով չնայած վերջերս է սկսել մոդելային կարիերայի առաջին քայլերը, բայց արդեն բավական փորձ ունի, որոշեց NEWS.am STYLE-ի հետ կիսել Հայաստանի մոդելային աշխատանքի գաղտնիքները:
Թերեզա, մոդել դառնալու համար միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարա՞ր է:
Միայն գեղեցիկ կառուցվածք ու արտաքին ունենալը բավարար չէ: Պետք է կարողանաս քեզ ճիշտ ներկայացնել: Ես երբեք չեմ առնչվել հայկական մոդելային բիզնեսի «սխալ» կողմերին:
Մի՞թե ոչ մի տղամարդ նույնիսկ չի ակնարկել, որ Ձեզանից ավելին է ակնկալում ստանալ:
Ես նման տղամարդկանց չեմ հանդիպել եւ երբեք իմ մասին վատ կարծիք չեմ լսել:
Իսկ Հայաստանում մոդելները որքանո՞վ են պահանջված:
Ցավոք, աշխատանքն այնքան էլ շատ չէ, որքան կցանկանայինք: Հուսով եմ, որ ապագայում Հայաստանում չեմ աշխատի, բայց անպայման ցանկանում եմ ներկայացնել որեւէ հայ դիզայների մոդելները:
Ինչպե՞ս են հարազատները վերաբերում Ձեր աշխատանքին:
Իմ ընտանիքի անդամները միայն կողմ են եւ ամեն ինչում աջակցում են ինձ:
Եթե գաղտնիք չէ, ի՞նչ սահմաններում են տատանվում հայ մոդելների հոնորարները:
Քանի որ մոդելները տարբեր են, համապատասխանաբար, տարբեր են նաեւ գումարները: Եվ, բնականաբար, կապ ունի նաեւ աշխատանքի ինտենսիվությունը:
Իսկ ճի՞շտ է, որ Դուք միշտ դիետա եք պահում եւ քաղցի եք մատնված:
Ոչ, դա այդպես չէ: Անձամբ ես դեմ եմ ցանկացած դիետայի: Եվ կցանկանայի երիտասարդ բոլոր աղջիկներին խորհուրդ տալ իրենց վտանգի չենթարկել ու քաղցի չմատնվել: Դիետայի իմաստը սովամահ լինելը չէ: Հարկավոր է սնվել կանոնավոր, չմոռանալ չափի զգացողության մասին եւ սպորտով զբաղվել: