Առաջին սեքսուալ փորձը կարող է տեղի ունենալ տարբեր տարիքներում: Որպես կանոն, այն ձեռք է բերվում ոչ միայն գայթակղությամբ ու խորը զգացմունքներով: Երբեմն մեծ դեր են խաղում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները: Այդ իրավիճակում մեծ պատասխանատվություն է ընկնում տղամարդու վրա, ուսի շատ կարևոր է իմանալ առաջին սեքսի կանոնները: Եթե տղամարդն իրեն կոպիտ պահի, ապա կարող է կնոջը հոգեբանական վնասվածք պատճառել և հետագայում ինտիմ կյանքում խնդիրների հանգեցնել: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է պահպանել առաջին սեքսի որոշ կանոններ:
Չվախենալ
Առաջին սեքսի գլխավոր կանոնները հետևյալն են. կատարվողի մեջ մեծ դերակատարություն ունի զգացմունքային տրամադրվածությունը և ցանկության ուժգնությունը: Դրանցով էլ բացատրվում է այն փաստը, որ մեծամասամբ ասաջին սեռական հարաբերությունն աղջիկների մոտ կատարվում է անցավ: Եթե աղջիկը զգում է, որ մերձեցման ցանկությունը մեծ է և պատրաստակամ է հենց այդ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ, ապա նա ուժեղ ցավ չի զգա: Իսկ ահա վախը կարող է խանգարել` թուլացնելով գայթակղությունը: Արդյունքում հեշտոցի մկանները կարող են կծկվել և խանգարել սեռական օրգանի մուտքին: Հենց այդ պատճառով առաջին սեռական հարաբերության ժամանակ աղջիկը կարող է ցավ ապրել: Բավական է ընդամենը դադարել վախենալուց, և բոլոր տհաճ զգացողությունները կանհետանան: Որոշ դեպքերում աղջիկը կարող է կարճատև չնչին ցավ զգալ: Դա կարող է պայմանավորված լինել նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:
Ընմիջումը` առաջին և երկրորդ մերձեցման միջև
Հաջորդ սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր չեն լինում: Միայն թե` առաջին և հաջորդ սեռական ակտի միչև որոշակի ժամանակ պետք է անցնի, որը օրգանիզմին թույլ կտա վերականգնվել: Սովորաբար դրա համար պահանջվում է հինգ օր: Այդ ժամանակահարվածում կուսաթաղանթի պատռվածքները սպիանում են: Դրանից հետո կինը սեռական մերձեցման ժամանակ որոշակի հաճույք կարող է ստանալ: Առաջին սեքսի ժամանակ, որպես կանոն, կինը հաճույք է ստանում միայն տղամարդու շոյանքներից, սակայն ոչ` սեռական ակտից:
Դեֆլորացիայի մի քանի փորձ
Առաջին սեքսի կանոնն այնպիսին է, որ դեֆլորացիան (կուսազրկումը) պարտադիր չէ, որ տեղի ունենա մեկ անգամից: Եթե կինը տհաճ զգացողություններ է ունենում կամ ցավ զգում, որոնք դժվար տանելի են, ապա կարելի է սկսած գործն ավարտելու համար մի քանի փորձ կատարել: Այդպիսի մոտեցումն ունի մի շարք առավելություններ: Յուրաքանչյուր հաջորդ փորձի դեպքում աղջկա վախը թուլանում է, իսկ կուսաթաղանթի անցքը` լայնանում, ինչի շնորհիվ ցավի զգացողությունը թուլանում է: Առավել հաճախ առաջին սեռական մերձեցման ժամանակ հեշտոցից արյունոտ արանետումներ են լինում, սակայն, երբեմն դա տեղի չի ունենում: Ամեն դեպքում զույգերից յուրաքանչյուրը պետք է հանգամանալի հետևի հիգիենային: Վերջինս, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն առաջին սեռական հարաբերությանը:
Պահպանակի օգտագործում
Հենց հիգիենայից ելնելով ցանկալի է պահպանակի օգտագործումը: Առաջին սեքսի ժամանակ աղջիկը ստանում է, թեկուզ և փոքր, բայց վնասվածք, ուստի պահպանակը կապահովագրի վարակներից: Վերջինիս օգտագործումը նպատակահարմար կլինի, եթե հղիանալն անցանկալի է: Չէ՞ որ արաջին սեռական հարաբերության ժամանակ հղիանալու հավանականությունը նույնքան է, որքան հաջորդ դեպքերում: Նույնը վերաբերում է վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությանը:
Սեքսի անվտանգությունը
Շատ կարևոր է հոգ տանել անվտանգության մասին: Դա կարևոր է ոչ միայն առաջին սեքսի համար, այլև միշտ: Այդ իսկ պատճառով սեքսի համար պետք է ընտրել հարմարավետ տեղ, լիովին վստահել զուգընկերոջը և հիշել անձնական հիգիենայի մասին: Անվտանգություն և հիգիենա` ահա սեքսի հիմնական կանոնները ու ոչ միայն` առաջինի ժամանակ:
Խորհրդակցեք գինեկոլոգի հետ
Առաջին սեռական հարաբերությունից հետո պետք է այցելել գինեկոլոգին: Դա անպայման պետք է անել սեռական կյաքն սկսելուց հետո, ինչը կարևոր է, քանի որ օրգանիզմում տեղի է ունեցել զգալի փոփոխություն: Բժիշկը կհետազոտի, կորոշի, արդյոք բորբոքումներ կամ սեռական օրգանների վնասվածքներ չկան: Բացի այդ, միայն գինեկելոգը կարող է կուսաթաղանթի հետ կապված խնդիրներին լուծումներ առաջարկել: Եթե պահպանվեն այս ոչ բարդ կանոնները, ապա առաջին սեքսը միայն դրական զգացողություններ կթողնի: