Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը հանգիստն ընկերների հետ անցկացրել է Իբիցայում:
Նշենք, որ այս օրերին ֆուտբոլիստը ուշադրության կենտրոնում է. տեղեկություններ էին տարածվել, որ բրազիլացին հավանաբար կլքի կատալոնական թիմը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Նեյմարի համար ՊՍԺ-ը պատրաստ է վճարել 222 մլն եվրո: