Ծանոթացեք, այս 18-ամյա աղջկա անունը Արինա Սախարովա է և նա խորհրդային հայտնի երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու թոռնուհին է: Լեգենդար երգչի մասին Արինան գրեթե չի խոսում, քանի որ Վիսոցկին չէր ընդունել արտամուսնական կապից ծնված իր մորը:
Լուսանկարում Վիսոցկին է՝ Արինայի տատիկի՝ Տատյանա Իվանչենկոյի հետ: Նա նրա մեծ սերն էր համարվում, բայց Տատյանայից ծնված երեխային Վլադիմիրը չընդունեց:
ԶԼՄ-ները պարբերաբար Արինային մեծ գումար են առաջարկել հարցազրույցի համար, բայց նա միշտ հրաժարվել է:
Աղջիկն ավարտել է խորացված ֆրանսերենի կուրսերով դպրոցն ու այսօր սոցիալական ցանցերում հմայում է իր տեսքով: