Ամառը թեժ ընթացքի մեջ է, և դա նշանակում է, որ ճամփորդելու իսկական ժամանակն է: Առաջիկա հանգստի ու ճամփորդությունների թեմաների շուրջ BlogNews.am-ն այսօր զրուցել է «EL» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի հետ, ով սիրով կիսվել է երեխայի հետ ճամփորդելու առանձնահատկությունների, ճամփորդական ուղղություն ընտրելու հարցում իրենց ընտանիքի նախապատվությունների, ինչպես նաև ճամփորդության մեկնելուց առաջ ճամպրուկը հավաքելու վերաբերյալ մի քանի կարևոր, սեփական դիտարկումներով.
«Ամառվա առաջին կեսն ինձ համար շատ հագեցած ու ծանրաբեռված էր, որովհետև, ինչպես արդեն գիտեք, մեկնարկեց իմ նոր նախագիծը՝ EL Fashion Avenue-ն: Այն բավականին աշխատատար ու ծավալուն նախագիծ էր, ու բացումից հետո մինչ այս պահը զբաղված եմ նախագծի աշխատանքներով: Այդուհարդերձ, նախատեսում եմ նաև ժամանակ հատկացնել ընտանիքի հետ հանգստին, որովհետև հատկապես երեխային յուրաքանչյուր տարի անպայման տանում ենք ծով»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։