Որոշ կանայք հարաբերություններում երջանկություն չեն գտնում, որովհետև ճիշտ տղամարդկանց չեն ընտրում:

Պարզիր, արդյո՞ք դու նրանցից մեկն ես:

1. Դու երբեք նրա համար առաջին տեղում չես: Աշխատանք, ընկերներ, հոբբի, ապա միայն դու: Եվ հանուն քեզ նա պատրաստ չէ փոխել իր առաջնահերթությունները:

 

2. Երբ հիվանդ ես կամ պարզապես տխրում ես, նա չի կարողանում կամ չի ցանկանում աջակցել քեզ:

3. Ձեր արժեքային համակարգերը բացարձակ չեն համընկնում:

4. Նրան հետաքրքիր չէ, թե ինչով ես դու հետաքրքրվում:

5. Հաճախ ես նեղանում նրանից, բայց արդեն մի ժամից ինքդ սկսում ես արդարացնել նրա արարքները:

6. Որքան էլ վիճեք, դու միևնույն է համոզում ես քեզ, որ բոլոր զույգերն են կռվում:

7. Դու անընդհատ խանդում ես նրան և բացարձակ չես վստահում:

8. Հոգուդ խորքում հասկանում ես, որ չես ցանկանում այս մարդու հետ ապրել:

9. Հաճախ ամաչում ես նրա վարքի համար:

10. Բոլոր ընկերներդ աշխատում են խուսափել նրանից, իսկ քեզ դուր չի գալիս նրա շրջապատը:

Եթե վերոնշյալ ցուցակից գոնե երեք կետը քեզ հոգեհարազատ են, ապա մտածիր՝ արդյո՞ք այդ տղամարդը պետք է քեզ: