Էլիտար ակումբներ, կառավարական կազմակերպութուններ, գաղտնի պահոցներ, որոնք լի են հին փաստաթղթերով. աշխարհում կան շատ նմանատիպ վայրեր, որոնց գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում և որտեղ մուտք գործելու իրավունք ունեն հաշված թվով մարդիկ։

BlogNews-ը փորձել է բաձրացնել գաղտնիության վարագույրը և պատմել 5 գաղտնի վայրերի մասին, որոնց մոտենալն անգամ մեծ խնդիրներ կառաջացնի։

39 սենյակ


Սա Հյուսիսային Կորեայի գաղտնի կազմակերպություններից է։ Այն գոյություն ունի 1970 թվականից և ստեղծվել է կառավարության շահերից բխող անլեգալ առաջադրանքները կատարելու համար։ Հենց այնտեղ է կատարվում արտարժույթի և զենքերի առքն ու վաճառքը։ 39 սենյակի ստույգ գտնվելու վայրը անհայտ է։

Coca-Cola-ի բաղադրատոմսի պահոցը


Զովացուցիչ ըմպելիքի ստեղծման պահից սկսած մինչև այսօր դրա բաղադրությունը պահվում է խիստ գաղտնի սեյֆում, որտեղ մուտք գործելու իրավունք ունեն կազմակերպության թոփ մենեջերներից մի քանիսը։ Ճիշտ է, որոշ մարդիկ պնդում են, որ սեյֆը պարզապես դեկորացիա է իսկ բաղադրատոմսի գրավոր տարբերակը իրականում գոյություն չունի և այն անգիր գիտեն մի քանի մարդիկ, սակայն իրականությունն իմանալու համար պետք է մուտք գործել այդ պահոցը, ինչն անհնար է։

Ուայթի ջենթլմենների ակումբ


Անգլիայի ամենաէքսկյլուզիվ ակումբը հիմնադրվել է 1693 թվականին։ Այն հայտնի է իր «գրազների գրքով», որտեղ գրանցվում են ամենատարօրինակ գրազները։ Այդպիսի օրինակներից է $4500-ի գրազը, որը պայմանավորված էր նրանով, թե անձրևի որ կաթիլն ավելի շուտ կգլորվեր պատուհանի ապակու վրայով և կհասներ փողկին։ Ակումբի անդամները հիմնականում հարուստները, քաղաքական գործիչները, ատլետներն ու արվեստագետներն են, իսկ կանանց մուտքն այնտեղ արգելված է։ Այս ակումբ հնարավոր է մուտք գործել միայն 3 ընթացիկ անդամների հրավերից հետո։

Մետրո-2


Այս գաղտնի մետրոն տեղակայված է Մոսկվայի փողոցներից մոտ 210 մետր խորության վրա։ Այն կառուցվել է Ստալինի կառավարման ընթացքում և իրար է կապում կարևորագույն ստրատեգիական կետերը, ինչպիսիք են Կրեմլը և օդանավակայանը։ Այս տարածք մուտք գործելու համար պետք է հատուկ անցաթուղթ ունենալ։

Վատիկանի գաղտնի արխիվներ


Այս արխիվ կարող են մուտք գործել միայն Հռոմի պապը և մի քանի բարձրաստիճան եկեղեցականներ։ Այն ավելի քան 84մ երկարություն ունի և բաղկացած է միլիոնավոր հազվագյուտ փաստաթղթերից։ Դրանցից շատերը ավելի քան 1200 տարեկան են։ Արխիվը փաստաթղթերը տեսնելու միակ տարբերակը գիտության հետ որևէ առնչությունն ունենալն է, այն էլ պայմանով, որ պահանջվող փաստաթուղթն իսկապես կարևոր է որևէ հայտնագործության համար։ Միևնույն ժամանակ, գիտնականները կարող են միայն կարճ ժամանակով տեսնել փաստաթղթերը և դուրս գրել պահանջվող ինֆորմացիան։