Takprosto.cc կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանները կարող են իդեալական զույգ լինել:

 

1. Խոյ+Ջրհոս կամ Երկվորյակ: Բնավորությամբ Խոյերն արկածախնդիր են: Նրանց կողքին պետք է այնպիսի մարդ լինի, ով կարողանա անընդհատ խթանել նրանց՝ փոխել որևէ բան: Այդ դեպքում զույգը հաջողակ կլինի:

 

2. Ցուլ+Ձկներ կամ Խեցգետին: Ցուլը հակված է պահպանել ավանդական ընտանեկան արժեքները: Նրան կարելի է գրավել՝ պատասխանելով նույն կերպ: Նրանց հետ կարելի է կազմել ամուր և երջանիկ միություն:

 

3. Երկվորյակ+Խոյ կամ Առյուծ: Երկվորյակները ռացիոնալ են, կայունություն են փնտրում: Չեն սիրում ձանձրանալ: Նրանց պետք է ուրախ, առողջ զուգընկեր, ով նրանց կյանքն ավելի վառ դարձնի:

 

4. Խեցգետին+Ցուլ կամ Կույս: Խեցգետնի համար ամբողջ կյանքը սեր է, սակայն նրա վստահությունը ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ: Նրանք կլինեն նրա կողքին, ով երբեք նրանց դժվար կացության մեջ չի գցի:

 

5. Առյուծ+Երկվորյակ կամ Կշեռք: Առատաձեռն, ռոմանտիկ և արտասովոր մարդիկ են: Սիրում են, երբ գովաբանում են իրենց, ուշադրություն են դարձնում իրենց անձին: Առյուծի հետ միությունը երջանկություն կբերի նրանց, ովքեր սովոր են երկուսով գործել և չկենտրոնանալ սեփական անձի վրա:

 

6. Կույս+Խեցգետին կամ Կարիճ: Կույսերը սառն են թվում, սակայն իրականում ամեն ինչ ծանր են տանում: Խուսափում են վեճերից և գնահատում են տան հարմարավետությունը: Նրանց կարելի է գրավել հուսալիությամբ և սիրով նույնիսկ այն դեպքում, երբ սխալ են թույլ տվել:

 

7. Կշեռք+Առյուծ կամ Աղեղնավոր: Կշեռքները շատ ուժեղ զուգընկեր են որոնում, ով կհամապատասխանի իրենց սպասելիքներին: Համառորեն գնում են դեպի իրենց նպատակները, և որևէ մեկը չի կարող խանգարել նրանց: Կշեռքի կողքին լինել նշանակում է՝ միշտ աշխատել ինքդ քեզ և նրա հետ հարաբերությունների վրա:

 

8. Կարիճ+Կույս կամ Այծեղջյուր: Զգացմունքային, կրքոտ և սրամիտ կենդանակերպ: Կարիճի հետ հարաբերություններում ամենակարևորը նրանց ընդունելն է այնպիսին, ինչպիսին կան: Պետք չէ մոռանալ նաև, որ զգացմունքային առումով խոցելի են, ովքեր զգույշ մոտեցում են պահանջում:

 

9. Աղեղնավոր+Կշեռք կամ Ջրհոս: Սերն ու հավտարմությունը լավագույն նվերն են Աղեղնավորներին: Նրանց հետ միշտ լավ է, նրանք ինքնաբավ են և երբեք զուգընկերոջից չեն խլում առավել էներգիա, քան նրանք տալիս են: Աղեղնավորը ցանկանում է, որ գնահատեն իրեն:

 

10. Այծեղջյուր+Խեցգետին կամ Ձկներ: Այծեղջյուրը չի ցանկանում սխալներ թույլ տալ և հետագայում զղջալ դրանց համար: Նրանց գեղեցկությունն ու նրբաճաշակությունը համադրվում է կյանքին հարմարվելու կարողությամբ: Այծեղջյուրի հետ միությունը նշանակում է, որ ձեզ դժբախության դեպքում միայնակ չեն թողնի ոչ մի դեպքում:

 

11. Ջրհոս+Խոյ կամ Աղեղնավոր: Ջրհոսը տանել չի կարող ոչ մի տեսակի սահմանափակում և ուզում է, որ կիսեն իրենց արկածախնդրությունը: Պատրաստ են մասնակցություն ունենալ արկածի, միայն թե սիրո մեջ հասնեն երանության: Նրանց դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ազնվորեն բացում են իրենց սիրտը նրանց առաջ:

 

12. Ձկներ+Այծեղջյուր կամ Ցուլ: Ձկները երջանիկ են, երբ հասկանում են, որ իրենց սիրում են: Նրանց միշտ պետք է ապացուցել, որ շատ բան են նշանակում ձեզ համար: Ձկների հետ երջանկության գրավականն ընդհանուր հետաքրքրություններն են: