Ամռանը նախընտրելի է հնարավորինս քիչ հագուստ հագնել, նույնիսկ աքսեսուարները կարող են անհարմարություն պատճառել: Նորաձևության դիզայներները մտածել են նաև այդ մասին ու հատուկ փոքրի պայուսակներ ստեղծել:

Cosmo-ն գրում է, որ այս պայուսակները ոչ միայն հարմար են, այլև բավականին գեղեցիկ: Դրանք կարելի է համադրել ցանկացած հագուստի հետ, պետք է միայն ընտրել համապատասխան նախշ, ձև ու գույն ունեցող պայուսակը: