70-ամյա ավստրալացի Քարոլին Հարթցին, ով 3 երեխաների մայր է:
Նա սոցցանցերի աստղ դարձավ, երբ ցույց տվեց լողափի իր լուսանկարները:
Կինը համացանցի օգտատերերին ցնցեց իր արտաքինով և ակտիվ կենսակերպով:
Նա բացահայտում է իր իր երիտասարդության գաղտնիքը: Քարոլինն արդեն մոտ 30 տարի շաքարավազ չի օգտագործում:
Նա նշում է, որ կախված էր քաղցրից: Սակայն արդեն 28 տարի հրաժարվել է շաքարավազից:
Ավստրալուհին վստահեցնում է, որ ամեն ինչ հնարավոր է, անհրաժեշտ է միայն անկեղծորեն ցանկանալ և համառորեն աշխատել:
«Տարիքի հետ մեր մարսողությունը դանդաղում է: Սա նշանակում է, որ դուք պետք է սկսեք վերահսկել ձեր մարմինը, որոշումներ ընդունել հօգուտ առողջության և ավելի շատ աշխատել ձեզ վրա»,- հավելում է նա:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ և որքան եք ուտում: Չմտածվածությունը միշտ հանգեցնում է ավելորդ քաշի: Վայելեք յուրաքանչյուր կտորը: Դա կօգնի չափից շատ չուտել»,- ասում է Հարթցը:
Մոտ 30 տարի կինը շաքարավզը փոխարինում է քսիլիտով, որը կալորիականությամբ մոտ է շաքարավազին, քաղցրությամբ՝ սախարոզային, սակայն կենսաբանական արժեք չունի:
Կինը կարևոր է համարում քունը: Նա աշխատում է քնել օրական առնվազն 8 ժամ: Նաև վերջին տարիներին մեդիտացիայով է զբաղվում: