Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի սիրային հարաբերությունների մասին հայտնի դարձավ նախորդ տարվա նոյեմբերին՝ մի քանի ամիս գաղտնի հանդիպումներից հետո։ Քրիշտիանուն ու Ջորջինան ապացուցեցին, որ բավական ամուր զույգ են։
 
Նախօրեին նրանց նկատել են Մադրիդում շոփինգ անելիս, որտեղ ֆուտբոլիստի ընկերուհին ցուցադրում էր իր երկար ոտքերը՝ Christian
Louboutin բարձրակրունկներով ու չափազանց կարճ շորտերով։Զույգը գնումներ էր կատարում Versace-ի խանութից։
Չնայած 32-ամյա Ռոնալդուն նախորդ շաբաթ ESPN-ի կողմից ճանաչվեց աշխարհում լավագույն մարզիկ, սակայն այս շոփինգի ժամանակ ուշադրությունը գրավել էր նրա 23-ամյա ընկերուհին։