Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- ալյուր - 300 գր
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լցնում ենք եռացրած ջրի մեջ և 40 րոպե եփում: Այնուհետև 10 րոպե հովացնում ենք և կեղևազրկում: Այս ամենից հետո կարտոֆիլն անցկացնում ենք քերիչով:
- Ավելացնում ենք ալյուրն ու աղը և ձեռքերով խմոր հունցում:
- Խմորը գնդում ենք, ծածկում սրբիչով և 15 րոպե հանգիստ ենք թողնում: Այնուհետև խմորը մասերի ենք բաժանում:
- Ձեռքերով խմորներին խողովակների տեսք ենք տալիս և 2-3 սմ-անոց կտորների բաժանում:
- Այնուհետև գնդիկներ ենք ձևավորում և պատառաքաղով ձևավորում:
- Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, եռացնում և մեջը բուսայուղ ավելացնում: Գնդիկները լցնում ենք մեջը և եփում: 2-3 րոպե անց մեր գնդիկները պատրաստ են: Ցանկության դեպքում նաև տապակում ենք բուսայուղապատ թավայում:
Համեղ կարտոֆիլով գնդիկներ , որոնք կարող եք մատուցել տարբեր սոուսներ հետ: