Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի նշանդրեքն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրա ընտրյալը Վարդանն է, որն ԱՄՆ–ից է, աշխատում է որպես իրավաբան և որևէ առնչություն չունի շոու բիզնեսի հետ։

 

Մերին Tert.am Life–ին է վստահել նշանադրության լուսաբանումը։ Մեզ հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ նշանադրությունը Հայաստանում մեծ մասշտաբով են անում, քանի որ արարողությունից հետո մեկնելու են ԱՄՆ։

 

Երեկույթը սկսվեց քահանայի հետ աղոթքով։ Վարդանի և Մերիի նշանադրությունը կայացավ Տեր Ադամ քահանա Մակարյանի օրհնությամբ։

 

Արդեն ԱՄՆ–ում Մերին և Վարդանը կամուսնանան։ Այսօրվա համար դերասանուհին ընտրել էր բաց երկնագույն զգեստ։ Հարսանեկան զգեստ դերասանուհին կհագնի ԱՄՆ–ում կայանալիք միջոցառման ժամանակ։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։