Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգն իրական հիթ է դարձել Թուրքիայում։ Իստագրամյան բազմաթիվ վիդեոներ վկայում են, որ թուրքերը հաճույքով լսում են այս երգը։ Որոշ հայերի այս փաստն ուրախացրել է, շատերն էլ նկատում են, որ ուրախալի ոչինչ չկա։ Ճիշտ հակառակը' ամոթալի է. թուրքական երգ է, թուրքերը լսում են։
Այսպիսի տեսակետային բախում է եղել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների միջև։ Երգչուհի Շպռոտը հրապարակել է «Մի գնա» երգը և մակագրել.
«Չեմ ջոկում' էս թուրքերը ուզում են բարիշեն ու մեր հողերը հե՞տ տան։ Սրանք հենց նենց սենց չէին լսի մեր երգերը»։
Դիզայներ Վահան Խաչատրյանը Շպռոտի գրառումը շեյր է արել իր էջին և մակագրել.
«Չգիտեմ՝ ինչի վրա ենք ուրախանում։ Գարշելի ա։ Թուրքական երգ ա երգում, թուրքերն էլ երգում, պարում, ուրախանում են։ Մենք պիտի գետինը մտնենք, որ իրանց մակարդակի ենք իջել։ Մտածելու տեղ ա տալիս։ Թե չէ, երևի, պիտի էս երգով մեր հողերը հետ գրավե՞նք։ Հողերը կորցրել ենք, մշակույթը' նույնպես, հիմա էլ արժանապատվությունն ենք կորցնում։ Լավ ա էլի։ Դե շարունակի կլկլացնել, հայ ազգ»։
Նշենք, որ Շպռոտն արդեն հեռացրել է այս գրառումը։