Նյու Յորքում բացել են խանութ, որտեղ վաճառվում են ամուսիններ: Խանութը 5 հարկանի է. որքան բարձր է հարկը, այնքան լավն ու թանկ են ամուսինները:
Բայց...Կա 3 օրենք.
1. Չի՛ կարելի վերադառնալ նախորդ հարկ
2. Եթե ընտրությունն արդեն կատարված է, չի՛ կարելի այն վերադարձնել կամ փոխանակել:
3. Այդ խանութ կարելի է այցելել մեկ անգամ միայն:
Մի անգամ խանութ է այցելում մի կին: Առաջին հարկում ցուցանակ է, որին գրված է.
«Այստեղ վաճառվում են ամուսիններ, ովքեր լավ են վաստակում եւ լավ տեսք ունեն»:
«Հրաշալի է»,- մտածեց կինը, բայց բարձրացավ 2-րդ հարկ:
2-րդ հարկում ցուցանակ էր.
«Այստեղ վաճառվում են ամուսիններ, ովքեր լավ են վաստակում, լավ տեսք ունեն և սիրում են երեխաներին»:
«Ընտի՛ր է, սա ընդհանրապես գերազանց է, բայց...կգնամ առաջ»,- որոշեց կինն ու բարձրացավ 3-րդ հարկ:
3-հարկում կախված էր ցուցանակ, որին գրված էր.
«Այստեղ վաճառվում են ամուսիններ, ովքեր լավ են վաստակում, լավ տեսք ունեն, սիրում են երեխաներին եւ օգնում են կենցաղում»:
«Օ՜, սա ընդհանրապես, իդեալական ամուսին է: Ուրիշ ի՞նչ է պետք: Բայց, այդ դեպքում՝ ի՞նչ կա 4-րդ հարկում»: Եւ նա շարժվեց առաջ:
4-րդ հարկի ցուցանակին գրված էր.
«Այստեղ վաճառվում են ամուսիններ, ովքեր լավ են վաստակում, լավ տեսք ունեն, սիրում են երեխաներին, օգնում են կենցաղում եւ շատ ռոմանտիկ են»:
«Ես պե՛տք է գնեմ: Սա հիանալի՜ է: Բայց... կա նաև 5-րդ հարկ, ախր...»: Եւ թեեւ շատ մեծ ցանկություն ուներ 4-րդ հարկից ամուսին գնելու, սակայն հետաքրքրասիրությունը կնոջը տարավ 5-րդ հարկ:
5-րդ հարկում ցուցանակ էր.
«Ներողություն ենք խնդրում, բայց այստեղ ամուսիններ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է նրա համար, որ մեկ անգամ եւս ապացուցվի, որ կանայք միշտ ավելին են ուզում: Դուք 1.965.784-րդ այցելուն եք: Դեռ ոչ մի կին այս խանութից գնում կատարած չի հեռացել»: