Այսօր համացանցում բլոգերական մի գրառում հայտնվեց, որտեղ քննադատվում էր դերասանուհի Էվա Խաչատրյանի պահվածքը «Կասկածելի երեկո» և «3OFF» հաղորդումների շրջանակում: Հեղինակը Էվայի պահվածքը գռեհիկ ու քյարթու է կոչել ու դերասանուհուն խորհուրդ տվել կանացի պահել իրեն: Կայքերից մեկը փորձել է դերասանուհուց պարզաբանում ստանալ, սակայն Էվան հրաժարվել է՝ ասելով, որ նման բաների վրա ուշադրություն չի դարձնում, սակայն հետո, ֆեյսբուքյան քննարկումներից մեկում տեսնելով քննադատություններ իր հասցեին, դերասանուհին միացել է օգտատերերի քննարկումներին ու գրել հետևյալը.
«Ես հիմա էլ շատ հավեսով, բարձր ձայնով ու լիաթոք ծիծաղում եմ էս նյութի տակ իրենց մաղձը թողած բոլոր ինձ չսիրողների վրա, որ ինձ չսիրելով՝ ժամանակ եք ծախսել իմ անձը քննարկելու համար… Մանավանդ աղջիկների, որ ամբողջ կյանքում երազում են նմանվել մեզ, բայց այդպես էլ չի հաջողվում իրենց»: