Ինչպես համաշխարհային շոու բիզնեսում, այնպես էլ հայկական շոու բիզնեսում պլաստիկ վիրահատությունները մեր ժամանակներում դարձել են թրենդ: Համաշխարհային շոու բիզնեսում դրա մասին չեն վախենում խոսել, բայց հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները խուսափում են դրա մասին խոսելուց: Սիրուշոն այն հայտնիներից է, ով, առհասարակ, անձնական թեմաներից նախընտրում է չխոսել, և պարզ է, չէ՞, որ պլաստիկայից էլ չէր խոսի: Համացանցում տարածում գտած այս տեսանյութն ապացույց է, որ Սիրուշոն էլ պլաստիկ վիրահատության դիմած հայտնիներից է, բայց մյուսների պես իրեն չի այլանդակել: Տեսանյութից երևում է, որ Սիրուշոն մեծացրել է շրթունքների ծավալը և փոքր-ինչ ուղղել քիթը: