Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում։ Հաճախ Լիլիթն ասում է, որ իր համար միևնույն է, սակայն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել Tert.am life–ի հետ ու ասել, որ այդ ամենն իրեն շատ է խոցում։ Միայն ձևացնում է, թե իր համար մեկ է։
–Լիլիթ, դու մշտապես բացասական կարծիքների կիզակետում ես։ Քո մասին լավ հրապարակում արվի, թե վատ, միևնույն է, մեկնաբանությունների դաշտում քննադատում են քեզ։ Ինչո՞ւ է այդպես և ինչպես է այդ ամենն անդրադառնում քեզ վրա։
–Երեկ պառկել և մտածում էի՝ ինչու։ Որքան էլ արտաքնապես ուժեղ եմ երևում, հոգեբանորեն ինձ համար շատ բարդ է։ Ինձ ճանաչողները գիտեն` որքան խոցելի եմ, իմ արտաքինը բացարձակ չի համապատասխանում իմ հոգեբանական վիճակին։ Միգուցե, ես այդպիսի արտաքին ունեմ, стерва–ի տեսք ունեմ... շատերն են ասում, որ իրականում բոլորովին այլ մարդ եմ։ Ես կարող եմ միայն դրանով արդարացնել բացասական վերաբերմունքը։
Օրերս գրել էին, թե ինձ նախանձում են։ Ես չեմ ուզում խոսել նախանձի մասին։ Ոմանք մեկնաբանել էին` ինչ նախանձ, ինքը կարճ բոյ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ ասում են` Լիլիթն ուռոդ է, կարճահասակ է, կներեք, բայց վիճակագրությամբ հայերը 170 սմ հասակ չունեն։ Ես երկուսուկես տարի է` չգիտեմ ինչ է նշանակում հանգստանալ։ Ես շատ ծանրաբեռնված եմ աշխատում իմ հաճախորդների հետ, մարզասրահում։ Այն, ինչի ես հասել եմ, իմ մեծ աշխատանքի արդյունքն է, ես պլաստիկ վիրահատություն եմ արել։ Դա իմ պատվի հարցն է։
Երբեմն, մտածում եմ` թքած ամեն ինչ վրա, գնանք ԱՄՆ։ Թող էլի խոսեն իմ մասին, բայց հարվածն այդքան ուժեղ չի լինի, եթե իմ հայրենիքում չլինեմ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։