Ապրիլի 12-ը Արսեն Սաֆարյանի ծննդյան օրն է։ Երգիչն ի սկզբանե չի ցանկացել նշանավորել տարեդարձը, բայց, այնուամենայնիվ, 40-ամյակին ելույթ է ունեցել իր հիմնած երաժշտական ակումբում։ Հոբելյանական երեկոյին ներկա եղել մտերիմներն ու նրա հեղինակային երաժշտության սիրահարները:
«Ասում են՝ 40-ամյակը չի կարելի նշել, բայց ես ամենեւին սնահավատ չեմ։ Երեկույթն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք, որ սեղան նստելու ու կենացներով իրար գովելու փոխարեն կարելի է երգել։ Շատ արագ կազմակերպեցինք։ Քանի որ շոումեններ Չարենցը եւ Վահագն Գրիգորյանը աշխատում են մեր ակումբում, նրանց մասնակցությամբ երեկոն տարբերվեց իմ նախորդ համերգներից»,-BRAVO.am-ին պատմել է նա:
Ակումբի անձնակազմն Արսենի համար կենդանի նվագակցությամբ կատարել է նրա հեղինակային «Քո տոնը շնորհավոր» երգը, որի ընթացքում էլ կտրել են տոնական տորթը.«Նախատեսել էինք նաեւ զուգերգ Ալլա Լեւոնյանի հետ, բայց վատառողջ լինելու պատճառով նա ներկա չէր: Ուրախ եւ անմիջական մթնոլորտ էր, այսպիսի տարեդարձ չէի ունեցել։
Մանրամասները` այստեղ: