Երգչուհի Նանան, ով իր ստեղծագործական կյանքում բաց է իր հանդիսատեսի համար, մշտապես փակ է պահում իր անձնական կյանքը, երեկ, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է, թե ինչպես է ժպիտով նայում իր եւ մի տղամարդու լուսանկարին, որը պատկերված է իր հեռախոսի էկրանին: Թեեւ Նանան որեւէ կերպ չի վերնագրել լուսանկարը, սակայն մեկնաբանություններում շատերը շտապել են երգչուհուն շնորհավորել ու «բարի բախտ» ցանկանալ:
 
 
Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց խոսել Նանայի հետ, ով, սակայն, խուսափեց մանրամասնել.
«Այժմ գտնվում եմ Մոսկվայում, վերադառնալուն պես կզրուցենք»,- նշեց երգչուհին, իսկ մեր ճշտող հարցին, թե արդյոք Նանան հաստատում է, որ լուսանկարի տղամարդը նրա սիրելին է, նկատեց.
 
«Չեմ ուզում ոչ հերքել, ոչ հաստատել»:
 
Հիշեցնենք, որ Նանան վերջին տարիներին երկարատեւ շրջագայություններով հաճախ է լինում Ռուսաստանի Դաշնության քաղաքներում, Life.panorama.am-ը կփորձի առաջիկայում երգչուհու հետ զրույց ունենալ՝ ծանոթանալով նրա անձնական կյանքում կատարվող փոփոխություններին եւ տեղեկանալով, թե ով է նրա գաղտնի սիրելին: