Իմ կյանքն ինձ համար հետաքրքիր է: Իսկ մասնագիտությանս շնորհիվ կերպարի կյանքով ապրում եմ միայն բեմում կամ տեսախցիկի առջեւ:
Սիրում եմ կիթառ նվագել, չնայած այդքան լավ չեմ տիրապետում գործիքին: Զբաղվածությանս պատճառով պարապմունքները կիսատ եմ թողել, սակայն մտադիր եմ շարունակել:
Պետք է փայլի թե՛ դերասանական, թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական աշխատանքը: Կառանձնացնեմ դրամաներն ու տրագիկոմեդիաները:
Չէի ցանկանա, որ ընտրյալս լինի իմ բնագավառից, սակայն, ինչպես ասում են, երբեք մի ասա` երբեք: Կողքիս տղամարդը պետք է լինի բարի, անկեղծ, նվիրված եւ աշխատասեր: