Life.tert.am-ը գրում է.

Ռեփեր ՀՏ Հայկոն, ով բավականին ժամանակ է, ընդհատակ է անցել, երբեմն հրապարակում է դստեր լուսանկարները։ Նրա աղջիկը՝ Ջեսիկան, ապրիլի 20–ին կդառնա 6 տարեկան։

Աղջնակի լուսանկարները համացանցում շրջանառվել են տարիներ առաջ։ Փոքրիկը բավականին մեծացել է և ըտարիների ընթացքում էլ ավելի նմանվել հայրիկին։ Կարելի է ասել, Ջեսիկան Հայկոյի նմանակն է։ 

Ի դեպ, ժամանակին ռեփերն ասում էր, որ դստերը նվիրված երգ կունենա, սակայն այդպես էլ չունեցավ, իսկ հիմա նա հեռացել է ռեփից։ Ամեն դեպքում Հայկոյի տեսահոլովակներից մեկում նկարահանվել են նաև կինն ու աղջիկը։