Երեկ՝ մարտի 21-ին հաղորդավար Մհեր Խաչատրյանը նշում է ծննդյան 28-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Մհերը նախ կատակելով նշեց, թե զգացողությունները շատ բուռն են.
«Հետաքրքիր ու տարբեր զգացողություններ ունեմ: Երեկ, երբ 27 տարեկան էի, լրիվ ուրիշ կերպ էի մտածում, այսօր, երբ դարձ 28, բոլորովին այլ մտքեր ունեմ, հիմա ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինեմ,- կատակելով նշեց հոբելյարն ու շարունակեց.
«Իրականում այնպես չէ, որ ծրագրերս մեկ օրում լրիվ փոխվեցին: Նոր տարիքում էլ կշարունակեմ աշխատել արդեն սկսած ծրագրերում, կփորձեմ դա անել շատ ավելի լավ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:
Մհերը չցանկացավ խոսել նախկինում արված բացթողումների մասին, բայց նկատեց.
«Ինչ խոսք, բոլորի նման ես էլ բացթողումներ, սխալներ, ինչու ոչ՝ նաեւ սխալների ուղղումներ ունեցել եմ իմ կյանքում, բայց դրանք առանձնացնել ու դրանց մասին խոսել հիմա չեմ ցանկանա»:
Ծննդյան օրը Մհերը սիրում է նշել.
«Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը, փոխարենը կլինեմ տանը՝ ընտանիքիս հետ միասին: Միաժամանակ, առաջիկայում ամենահարմար օրը ընկերներիս հետ կհավաքվենք: Ինձ համար բնավ կարեւոր չէ, որ հենց ծննդյանս օրը հավաքույթ կազմակերպեմ»,- պատմեց հաղորդավարն ու նկատեց.
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: