Armlur.am-ը հարցազրույց ունի երգչուհի Շպռոտի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Կա՞ այնպիսի հատկություն, որը խանգարում է, որպեսզի մարդիկ Ձեզ ավելի լավ
հասկանան:
-Ես էմոցիոնալ մարդ եմ եւ շուտ բռնկվում եմ, նաեւ ճիշտը ճակատին ասող եմ: Իսկ դուզ խոսողի գլուխը ծակ է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ երգչուհուն հնարավորություն ունեն ճանաչելու միայն ինստագրամյան լուսանկարների եւ տեսահոլովակների միջոցով: Նրանց թվում է, որ ես հացի խանութ գնալիս էլ եմ լողազգեստ հագնում, բայց այդպես չէ: Իրականում ես շատ համեստ մարդ եմ, ուղղակի բեմական կեցվածքս է համարձակ:
-Շարունակեք միտքս` կինը երբեք չպետք է…
-Կինը երբեք չպետք է ապրի տղամարդու էներգիայի մեջ, այսինքն` աշխատի տղամարդու պես, առաջարկի սեր տղամարդուն, փորձի ապացուցել տղամարդուն, որ ինքն ավելի ուժեղ է եւ խելացի: Կինը չպետք է լինի հեշտ հասանելի եւ անխնամ: Մի խոսքով` կինը պետք է սիրի իրեն ամբողջ ուժով:
-Արարք, որին ինքներդ երբեք չեք դիմի` որպես կին:
-Դավաճանություն, անբարոյականություն:
-Ձեր մասին լսած ամենաանհավանական ասեկոսեն ո՞րն է եղել:
-Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են:
-Ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել, եթե գաղտնիք չէ:
-Սիրած մարդու կողմից դավաճանությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: