«Մեծ Հայքի» Նարեկին հեռուստադիտողը բազմիցս է տեսել հեռուստասերիալների եւ ֆիլմերի շրջանակում, իսկ այժմ նա նկարահանվում է «Outdance» սիթքոմում: Նոր աշխատանքի եւ առաջիկա ծրագրերի մասին Նարեկ Պետրոսյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացա ընկերոջիցս, ով «Outdance»-ի ռեժիսորն է: Առաջարկն ինձ գրավեց, քանի որ սա հետաքրքիր սիթքոմ է, որտեղ իրավիճակները զարգանում են պարարվեստի շուրջ: Առաջարկն ընդունելու հարցում եւս մեկ հետաքրքրական փաստ կար. Եթե նախկինում խաղացել եմ հեռուստասերիալներում ու կերտել եմ հիմնականում ինձ նման կերպարներ, ապա կոմեդիկ ժանրում սա առաջին փորձն էր եւ միակ անգամն է, որ պետք էր կոնկրետ խաղ դրսեւորել: Ասեմ, որ բավականին հետաքրքիր է այս ժանրում աշխատելը, նաեւ շատ ուրախ են անցնում նկարահանումները»,- նշեց Նարեկը:
Խոսելով իր կերպարի մասին՝ Նարեկը պատմեց.
«Մարմնավորում եմ ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունեցող տղայի, ով ամբողջ կյանքում երազել է թիկնապահ դառնալ, բայց պահակի մակարդակից չի աճել: Նրա հետ կապված են հետաքրքիր ու ծիծաղաշարժ իրավիճակներ, առջեւում եւս նոր զարգացումներ են սպասվում: Նաեւ պետք է նշեմ, որ բացի նրանից, թե ինչպես էր սցենարիստը պատկերացնում իմ հերոսին, ինքս էլ իմ հերթին եմ նրան տվել բնավորության գծեր, որոնք, ըստ իս, ավելի հետաքրքիր են դարձրել կերպարը»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: