Երգչուհի Սոֆի Մխեյանը միշտ պատրաստ է դիմել նոր ու հետաքրքիր ոճային փոփոխությունների: Իր կարիերայի ընթացքում երգչուհին հաճախ է փոխել վարսերի երանգն ու ձեւը:
Վերջին շրջանում Սոֆին նախընտրում է կարճ սանրվածքն ու շեկ վարսերը, բայց այս դեպքում եւս երգչուհին դեմ չէ փոքրիկ փոփոխություններին:
Սոֆին նոր լուսանկարներ է տեղադրել Instagram-ում` տեղեկացնելով, որ փոխել է սանրվածքը.
«Իմ նոր` շատ ոճային սանրվածքը: Այս տրամադրության համար շնորհակալ եմ Անի Ավդալյանին»,-գրել է նա:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE