Դերասանուհիներ Շուշան Երիցյանի, Մերի Հակոբյանի եւ Տաթեւ Սարգսյանի մտերմությունը օրի օրի ակնառու է դառնում. Նրանց հաճախ կարել է տեսնել միասին, իսկ լուսանկարներն էլ ավելի են հաստատում նրանց մտերմությունը: Սակայն այսօր համացանցում հայտնվել է մի հրապարակում, որտեղ ըստ հեղինակի նկատառման՝ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նմանակում է Շուշանին, ավելին՝ դիտմամբ հրապարակում է Շուշանի անհաջող լուսանկարները ու այդպիսով ցուցադրում նրա թերությունները:

 

 

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում փորձեց լսել ընկերուհիների՝ Մերիի, Տաթեւի եւ Շուշաննի կարծիքը՝ տարածված հրապարակման վերաբերյալ, սակայն նրանք որոշեցին, որ կխոսի միայն Շուշանն ու կարտահայտի երեքի խոսքը.

 

«Ես ու Մերին վաղուց ենք ընկերություն անում, իսկ Տաթեւի հետ ծանոթացա Մերիի միջոցով, ու միմյանց ճիշտ հասկանալու շնորհիվ արդեն բավականին ժամանակ է, ինչ շատ մտերիմ ենք: Մեզ մոտ լավ ընկերություն է ձեւավորված, որտեղ բացարձակ չկա մեկը մյուսին նմանակելու, կամ մեկը մյուսի միջոցով ինչ-որ բաների հասնելու ձգտում: Մենք ամեն մեկս անհատականություն ենք, միմյանցից շատ տարբերվում ենք ու դա էլ հենց մեր մտերմության գրավականն է: Եթե իրար նման լինեինք, միմյանցից սովորելու ոչինչ չունենայինք, ապա հաստատ անհետաքրքիր կլիներ մեր շփումը: Մենք նախանձելի ընկերուհիներ ենք»,- նշեց դերասանուհի մոդելն ու անդրադարձավ տարածված կարծիքին, թե Տաթեւը դիտմամբ է հրապարակում Շուշանի չստացված լուսանկարները.

 

«Բնականաբար, բոլորս էլ կարող ենք եւ ստացված, եւ չստացված լուսանկարներ ունենալ: Հայտնի մարդիկ կան, ովքեր անհանգստանում են իրենց չստացված լուսանկարների համար, բայց ինձ համար լրիվ միեւնույն է, ես նման խնդիր չունեմ: Իհարկե, ես կարող եմ ունենալ բազմաթիվ անհաջող նկարներ, բայց իմ երկրպագուները ինձ կարող են տեսնել տարբեր հաղորդումների, ֆիլմերի շրջանակում եւ վերջապես մեր քաղաքը շատ փոքր է, այնպես որ կարող են ինձ տեսնել նաեւ իրական կյանքում: Տեսքն ինձ համար այն գերագույն արժեքը չէ, որից կարող եմ սրտնեղել: Իսկ Տաթեւին շատ եմ սիրում, նա իմ լավ ընկերուհին է ու այնպիսի մարդկային որակներ ունի, որ անհնար է նման նյութերը կամ որեւէ բան բիծ քաշի մեր ընկերության վրա»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկղզբնաղբյուր կայքում։