Գարնան առաջին օրերին M.A.C. ամերիկյան մակնիշը ներկայացրել է կոսմետիկայի նոր լիմիտացված հավաքածու, որն ստացել է Work It Out անվանումը: Այդ մասին «Լենտա.ռու»-ին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Շարքում տեղ են գտել չորս շրթներկ, շրթունքների համար վեց երանգի փայլեր, աչքերի համար վեց գունավոր մատիտներ եւ թարթիչների համար 16 գույնի սեւաներկ: Գույները տատանվում են սալաթագույնից մինչեւ արծաթագույն: Նորույթներն արդեն հայտնվել են վաճառքում եւ ներկայացված են ֆիրմային խանութներում:
M.A.C Cosmetics-ը կոսմետիկայի արտադրող է, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Ֆիրման 1984 թվականին ստեղծվել է Կանադայում: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ֆիրմային:
Ֆիրմայի նորույթներից մեկը Retro Matte Liquid Lipcolour շրթներկն է: Բրենդի ներկայացուցչիների խոսքով՝ քսելուց հետո դրանք շրթունքների վրա թավշակաշվե գործվածքի էֆեկտ են ստեղծում: