Past.am-ը հարցազրույց ունի դերասան Սարգիս Հարությունյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Չկա այդպիսի բան:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Կնոջս հետ է եղել:
- Երբ բարկացած եք...
- Աստված մի արասցե՝ մարդ լինի կողքիս:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Խելոք լինի:
- Եթե լինեիք ամենազոր...
- Այնպես կանեի որ բոլորը լավ ապրեն:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Իմ ընտանիքը, իմ տունը:
- Ամենաշատը երազում եք...
- Ապրել ազատ, անկախ, հարուստ, երջանիկ, լուսավոր երկրում:
- Երբեք չեք փորձի...
- Քծնել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Բարսելոնա:
- Միշտ վախեցել եք...
- Ինչ-որ բան չհասցնելուց:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Կինս:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև`Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին