Չինաստանի Սիչուան նահանգի Լեշան քաղաքում վայրի պանդան կերել է այծին:

Տեղի բնակիչները նկատել են սարերից իջնող պանդային, որտեղ վերջինս կես ժամ թափառելուց հետո հարձակվել է այծի վրա։

Միջադեպի մասին իմանալով՝ անտառային վարչության աշխատակիցներն անմիջապես դեպքի վայր են ժամանել, իսկ ավելի ուշ համացանցում այծի արյունոտված նկարներն են հայտնվել։