Մինչ 20-րդ դարի ավարտը ճապոնացիների մոտ դեպրեսիան ընկալվում էր չափազանց բացասական: Այն ընկալվում էր բացառապես ծայրահեղ դրսևորմամբ՝ մի հիվանդություն, որը բուժվում է միայն հիվանդանոցային պայմաններում:

Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ դեղագործական ընկերությունները դեպրեսիաների թեթև տեսակների համար, որոնք հնարավոր է բուժել առանց հիվանդանոց այցելելու, հորինում են «kokoro no kaze» տերմինը, որը թարգմանաբար նշանակում է «հոգու մրսածություն»:

1998-2006թթ. ընկած ժամանակահատվածում հակադեպրեսանտների վաճառքից ստացված եկամուտները Ճապոնիայում ավելանում են վեց անգամ: