1978 թվականի փետրվարի 13-ին Հարավսլավիա-Ավստրալիա թռիչքի ժամանակ հենց ինքնաթիռում կինը ծննդաբերում է։ Դա եղել է առաջին նման դեպքը ավիաընկերությունների ամբողջ պատմության մեջ։
Կարծում ենք՝ շարունակությունն ավելի հետաքրքիր կլինի։
Այսպես․ Մակեդոնիայից Մարի Թոդևը 18 տարեկան էր։ Նա Բելգրադից մեկնում էր Սիդնեյ՝ ամուսնու հետ հանդիպման։ Վայէջքից 2 ժամ առաջ, անսպասելիորեն կնոջ մոտ սկսվում է ծննդաբերությունը։ Օգնության են հասնում բորտուղեկցորդները և ուղևորները։
Երեխայի պորտալարը մշակել են վիսկիի օգնությամբ, իսկ կնքահայրը եղել է օդաչուն։ Երեխային տվել են Յատկո անունը, ի պատիվ JAT ավիաընկերության (այն հիմա հայտնի է AirSerbia անվանմամբ)։
Յատկոն աշխարհում միակն է, ում ծննդյան վկայականում վայրը նշված է ինքնաթիռը և նա ստացել է իրավունք՝ ամբողջ կյանքի ընթացքում այս ավիաընկերության միջոցով աշխարհի ցանկացած երկիր մեկնել անվճար։
Դուք չենք հավատա, բայց 39-ամյա Յատկոն ոչ մի անգամ չի օգտվել իր նվերից։ Նա կարող էր աշխարհի ցանկացած երկիր մեկնել անվճար, սակայն գերադասել է ապրել Ավստրալիայում։ Իսկ Դուք ի՞նչ կանեիք, եթե ունենայիք այդպիսի շքեղ տոմս և հնարավորություն։
Թարգմանությունը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի