Գոյություն ունի դեժավյու հոգեվիճակի հակառակ ֆենոմենը, որը կոչվում է ժամեվյու:

Այն բնութագրում է այնպիսի իրավիճակ, երբ մարդ հանկարծակի զգում է, որ առերեսվում է մի նոր մարդու կամ իրավիճակի, մինչդեռ իրականում դրանք նրան քաջ ծանոթ են:

Եթե դեժավյուն գոնե մեկ անգամ մեզանից յուրաքանչյուրը զգում է իր կյանքի ընթացքում, ապա ժամեվյուն առավել հազվադեպ պատահող երևույթ է և կարող է խոսուն վկայությունը դառնալ հոգեբանական որևէ խանգարման:

Պետք է նշել, որ կա նաև պրեսքըվյու հասկացություն, որը, սակայն, շատ ավելի հաճախ հանդիպող է: Դա այն վիճակն է, երբ հանկարծակի մոռանում ես որևէ բառ կամ անուն, որն այդ պահին «լեզվի ծայրին է»: