Առանց այն էլ նրանից չես կարողանում աչքդ կտրել: Ամեն անգամ, երբ Քիմ Քարդաշյանը ներկայանում է հանրությանը, մեծ իրադարձություն է դառնում: Այսօր Նյու Յորքում Քիմն արդեն հասցրել է ներկայանալ ամուսնու՝ Քանյե Ուեսթի վերջին հավաքածուից նորաձեւ հագուստով:
Հիմա էլ 36-ամյա հայուհին կրքոտ լուսանկարներով հիշեցրել է Կոստա Ռիկայում անցկացրած արձակուրդի մասին: Նկարները նա հրապարակել է իր www.kimkardashianwest.comկայքում:
The Keeping Up With The Kardashian ռեալիթի շոուի աստղի լուսանկարը մեկնաբանելու իմաստ չկա:
Քիմի եւ Քանյեի ֆենոմենը, ամեն դեպքում, հարկավոր է պատմության մեջ ներառել: Երբ զույգը հայտնվում է որեւէ տեղ, գրավում է բոլորի ուշադրությունը:
Ինչպես Քանյեի ցուցադրությունից հետո, երբ ստուդիայից դուրս գալիս ամուսինները երկրպագուների հարձակմանն էին ենթարկվել: