Ձեզ ենք ներկայացնում մոդել Առնա Իր Յոունսդոութթիրին:

 

Աղջիկը 2015 թ. արժանացել է «Միսս Իսլանդիա» կոչմանը և 60 000 բաժանորդագիր ունի Instagram-ում: Նա նաև կնքած պայմանագրեր ունի Nike-ի և ներքնազգեստի շատ հայտնի ապրանքանիշերի հետ:

 

Բայց Լաս-Վեգասում Miss Grand International գեղեցկության մրցույթի կազմակերպիչներին դա ոչ բավարար է թվացել, և նրանք գեղեցկուհուն ստիպել են մի քանի կիլոգրամով նիհարել մրցույթի եզրափակչից առաջ:

 

«Լավ կլիներ՝ Դուք դիետա պահեիք և մի քանի կգ-ով նիհարեիք: Փորձեք հրաժարվել նախաճաշից, բանջարեղեն՝ ճաշին, իսկ երեկոյան ավելի շատ ջուր խմեք»,- ասել են նրանք սեքուալ գեղեցկուհուն: Առնան որոշել է՝ քանի որ շոուի կազմակերպիչներն իրենց նման բաներ են ասում, ապա իր մասնակցությունը մրցույթին նրանց պարզապես չի հետարքրքում:

 

 

Մրցույթի կազմակերպիչների պահանջներին աղջիկը հանգիստ է արձագանքել և հավելել է, որ ինքը գոհ է իր կազմվածքից: «Այո, ես մեծ ուսեր ունեմ, բայց դա այն պատճառով է, որ ես եղել եմ Իսլանդիայի թեթև ատլետիկայի հավաքականում»,- պատախանել է նա սոցանցերից մեկում: Այդ մրցույթին կապուտաչյա գեղեցկուհին չի մասնակցել…

 

Վերջում աղջիկը շոուի կազմակերպիչներին հրաժեշտի նամակ է գրել, որը հետևյալ խոսքերով է սկսվել. «Ես ուժեղ կին եմ: Բայց երբեմն միայն ուժը բավարար չէ»:

Պետք է նշել, որ Առնան մշտապես լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր կարդիո և ուժային մարզումներից մարզասրահում ու մաքուր օդին: