Նույնիսկ ամենաճանաչված, ամենագեղեցիկ, ամենասեքսուալ կանայք ունեն թերություններ: Շատ հաճախ հայ հայտնիները նկար հրապարակելիս չեն նկատում թերությունները, նայում են միայն, որ իրենց դեմքը գեղեցիկ լինի: Ընտրել եմ մի քանի լուսանկար, որոնք հայտնիները ավելի լավ է՝ հեռացնեն իրենց էջերից:
Երգչուհի Նանայի վերնաշապիկն այնքան փոքր է, որ այսպիսի դիրք ընդունելիս անհարմար տեղից բացվել է:
Դերասանուհի Անատի Սաքանյանը լավ կաներ՝ հեռացներ այս լուսանկարը, որտեղ երևում է նրա պզուկոտ դեմքը:
Անգամ Սիրուշոն, Ով գրեթե անթերի է, չի խուսափել պզուկներից: Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն էլ մի կերպ է խցկվել հարսանեկան զգեստի մեջ :)
Նառա Դիլանյանի զգեստի լայն բացվածքը և սպիտակ զգեստի հետ վարդագույն կրծկալը նրան վուլգար տեսք են հաղորդում: Երևի դերասանուհին հատուկ թուլություն ունի վուլգար երևալու հանդեպ, քանի որ կրած հարսանեկան զգեստի դեպքում էլ երևում էր կրծկալը։
Երգչուհի Սոնան էլ երևի մոռացել է մաքրել դիմահարդարումը: Շարունակելով այս թեման՝ չեմ կարող չառանձնացնել այս երկու լուսանկարները, որտեղ Սոնան դիմահարդարման հարցում չափն անցել է և գեղեցկանալու փոխարեն տգեղացել է:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն էլ այնքան անուշադիր է եղել, որ մոռացել է զգեստի պիտակը հեռացնել:
Երգիչ Վաչե Ամարյանի գրիմն էլ այնպես են արել, որ նա շատ հանգիստ կարող էր նկարահանվել սարսափ ֆիլմում։