
Life.panorama.am-ի զրուցակիցն է Լիլիթ Հարոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Change» սիթքոմում` Հովհաննես Ազոյանի հերոսի` Մարսելի կնոջ կարգավիճակում:
-Լիլիթ, նախեւառաջ մի փոքր պատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
- Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի «Հոգեբանության» ֆակուլտետը, նաեւ սովորել եմ Երգի պետական թատրոնի «Հաղորդավարության» բաժինը: Սիրում եմ հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն, պարում եմ ու զբաղվում եմ յոգայով:
-Դերասանական կրթություն չունեք, հետաքրքիր է կերպարներ կերտելիս, այս ոլորտում ստեղծագործելիս
ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և ո՞ւմ խորհուրդներն եք առավել շատ կարեւորում:
- Այո, դերասանական կրթություն չունեմ, կերպարներս կերտելիս ինձ օգնում է մասնագիտությունս. Փորձում եմ մտնել կերպարիս հոգեբանության մեջ, հասկանալ իրեն ու դառնալ ինքը: Կարեւորում եմ այս ոլորտում պրոֆեսիոնալների խորհուրդները, ինչպես նաեւ հաշվի եմ առնում հարազատներիս կարծիքը:
-Հեռուստադիտողը հիմա Ձեզ տեսնում է «Change» սիթքոմում, սա արդեն երկրորդ հումորային նախագիծն է: Կատակերգության ժանրը ընտրելը Ձեր ընտրությո՞ւնն է, թե ռեժիսորների:
- Առաջարկներ շատ եմ ունենում տարբեր ժանրերում նկարահանվելու: Թե ինչու կատագրեկություն, պատասխանը մեկն է` մարդկանց ժպիտ, ծիծաղ ու դրական էմոցիաներ փոխանցելու համար: Մենք օրվա ընթացքում ամենաքիչը երեք մարդու պետք է ժպիտ պարգեւենք: Միաժամանակ պետք է ասեմ, որ շատ շուտով ինձ կտեսնեք նաեւ այլ նախագծում, այդ թվում այլ ժանրերում եւս:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: