Համեղ և օգտակար ըմպելիք ստանալու համար պետք է ճիշտ համադրել մրգերն ու բանջարեղենները:

• Գազար + կոճապղպեղ + խնձոր – պահպանում և ամրացնում է ձեր դիմադրողականությունը

• Խնձոր + վարունգ + նեխուր – կանխարգելում է քաղցկեղը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, վերացնում է գլխացավն ու ստամոքսի խանգարումը

• Լոլիկ + գազար + խնձոր – լավացնում է մաշկի գույնը և վերացնում է բերանից եկող տհաճ հոտը

• Կծու պղպեղ + խնձոր + կաթ – իջեցնում է ջերմությունն ու վերացնում է բերանի տհաճ հոտը

• Նարինջ + կոճապղպեղ + վարունգ – լավացնում է մաշկի գույնն ու խոնավությունը, իջեցնում է ջերմությունը

• Արքայախնձոր + խնձոր + ձմերուկ – օրգանիզմից հանում է ավելորդ աղերը, սնուցում է միզապարկն ու երիկամները

• Տանձ + բանան – արյան մեջ կարգավորում է շաքարի մակարդակը

• Գազար + խնձոր + տանձ + մանգո – բարձրացնում է մարմնի ներքին ջերմությունը, իջեցնում է արյան ճնշումը, դուրս է հանում տոքսինները և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ

• Խաղող + ձմերուկ + կաթ – խառնուրդում պարունակող վիտամին C-ն և B2-ը մեծացնում են բջջային ակտիվությունը և բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը

• Պապայա + արքայախնձոր + կաթ – խառնուրդում պարունակվող վիտամին C-ի, E-ի և երկաթի շնորհիվ լավանում է մաշկի գույնը և նյութափոխանակությունը

• Բանան + արքայախնձոր + կաթ – վիտամիններով և սննդարար նյութերով հարուստ խառնուրդը կանխարգելում է փորկապությունը

• Խնձոր + վարունգ +կիվի – լավացնում է մաշկի գույնն ու խոնավությունը

Կարող եք ավելացնել նաև մածուն, կաթ, յոգուրտ, ընկույզներ և մեղր: Խմիչքի մեջ ավելացրած վարսակի փաթիլներն ու ցորենի թեփը արագացնում են նյութափոխանակությունը և նպաստում են անոթների մաքրմանը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ