Լեգենդար երաժիշտը մոտ ժամանակներս պատրաստվում է իր ընկերոջ' Դեյվիդ Ֆերնիշի հետ ամուսնությանը: Նրանք միասին են արդեն 12 տարի, և մինչ օրս դեռ չեն պաշտանականացրել իրենց հարաբերությունները:
2005 թվականին երաժիշտը և իր ընկերը միայն գրանցել են իրենց պաշտոնական ընկերակցությունը, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում նույնասեռականներին միայն դա էր թուլլատրվում: Այս մասին գրում է glamurchik.tochka.net-ը: Իսկ հիմա Անգլիան պատրաստում է մի օրինագիծ, ըստ որի' կօրինականացվեն նույնասեռական ամուսնությունները: Ահա այս պատճառով աստղային զույգը պատրաստվում է իր երկար սպասված հարսանիքին: Ի դեպ, արարողությունը երկու տեղ կանցկացվի: Նախ նրանք կամուսնանան Անգլիայում, ապա՝ Լոս Անջելեսում: