Արվեստի մեջ գոյություն ունի մի ժանր, որը կոչվում է «վանիտաս», որտեղ մի նկարը վերափոխվում է մի ուրիշի այնպես, որ դիտորդը չի էլ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։

Այսպիսի նկարներ հաճախ օգտագործում են հոգեբանները՝ մարդկանց ենթագիտակցության թաքնված կողմերը բացահայտելու համար։ Կարևոր է մտապահել հենց այն պատկերը, որը տեսել եք ամենասկզբում։ Հնարավոր է, որ ընդամենը մի քանի վայրկյան անց մեկ այլ պատկեր գա Ձեր աչքի առջև։

Այժմ Ձեզ առաջարկում ենք անցնել այս թեստ-իլյուզիան։ Նայեք նկարին։

Ի՞նչ եք տեսնում առաջին հերթին։

 

 

Եթե գանգ եք տեսնում…

Չնայած դրա սարսափելի պատկերին, գանգը ուժ է խորհրդանշում: Դուք պատրաստ եք նոր հաղթանակների և բարձունքներ գրավելու: Դրա հետ մեկտեղ Դուք հրաշալիորեն գիտակցում եք, որ կյանքն անցողիկ է և ամեն ինչ իր վերջն ունի: Երբեք չեք հիմնվում նյութականի վրա, Ձեր համար առավել կարևոր է ճանապարհը, քան հենց արդյունքը: Այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ Ձեզ մոտ հրաշալի է ստացվում: Շատ բաների կհասնեք, եթե չփոխեք Ձեր բռնած ճամփան:

 

Եթե կին եք տեսնում…

Կինը, գլուխը խոնարհած դեպի ոտքերը, խորհրդանշում է հոգնածություն: Հնարավոր է, որ Դուք ինչ-որ հարցում շփոթվել եք և չգիտեք՝ ինչ անել: Հանգստացեք, հնարավորության դեպքում բոլոր գործերը մի կողմ դրեք:

Վատ չէր լինի մի քանի օրով փոխել իրավիճակը և բավարար ուժ հավաքել: Հնարավոր է, որ Ձեր կողքին կա այնպիսի մեկը, ով էներգիա է խլում: Վերանայեք Ձեր շրջապատի մարդկանց և մի վախեցեք հեռանալ այն մարդկանցից, որոնց հետ հարաբերությունները վաղուց այն չեն: