Հայկական շոու-բիզնեսում 2016 թվականին ստեղծվեցին նոր ընտանիքներ, մի շարք ցանկալի հարսնացուներ այլևս ազատ չեն: Ցանկալի հարսնացուների ցուցակը անցած տարի լքեցին Էմմին, Լիլուն, Արևիկ Ուդումյանը, Գոհար Գասպարյանը, Ֆաինան, Ջուսը, Դիանա Մալենկոն, Սոնե Սիլվերը, Անի Դաշյանը և այլոք: Մենք փորձել է պարզել, թե երբ են պատրաստվում ընտանիք կազմել մյուս ցանկալի հարսնացուները: Ձեզ ենք ներկայացնում ամենացանկալի հարսնացուների թոփ տասնյակը ըստ Magnis.news-ի:


1.Իվետա Մուկուչյան

2016 թվականը կարելի է համարել Իվետայի տարին: Երգչուհին մեծ հաջողություններ գրանցեծ «Եվրատեսիլ 2016»-ում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այժմ Իվետային հետևում է ամբողջ եվրոպան ու եվրատեսիլասեր լսարանը: 30-ամյա երգչուհու կողքով դժվար է աննկատ անցնելը: Կրքոտ, սեքոսուալ, նրբագեղ, համարձակ Իվետան դեռ ազատ է: Այսօր երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է, իսկ թե ինչ նորություններ կունենա ստեղծագործական կյանքից դուրս Իվետան 2017 թվականին ժամանակը ցույց կտա:

 

2.Արփի Գաբրիելյան

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը շարունակում է մնալ ողջ հայության ուշադրության կիզակենտրոնում: Այժմ Արփին իր կարիերայի գագաթնակետում է`տեսահոլովակներ, շրջագայություններ, ամենավարկանշային սիթ-քոմը, որտեղ նա «գտել է» իր կեսին, իսկ թե ինչ կա Արձիի սրտում դեռ հայտնի չէ: Դժվար է անգամ պատկերացնել, թե քանի տղամարդու սրտում նա տեղ ունի:

 

3.Աստղիկ Սաֆարյան

Աստղիկը բավականին բուռն գործունեություն ծավալեց 2016-ին: Նորաձև ու հմայիչ երգչուհին դեռ ազատ է և փնտրում է իր հոգու ընկերոջը:

 

4.Շպռօտ

2016 թվականին ամենասկանդալային և կրքոտ երգչուհին վերադարձավ հայկական շոու-բիզնես: Երկար տարիների դադարից հետո երգչուհին նոր շնչով շարունակում է իր երգչուհու կարիերան, սակայն արդեն հասունացել է ընտանիք կազմելու պահը: Շպռօտը ցանկանում է վերջապես մայրանալ: Հուսանք նրա ցանկությունները հաջորդ տարի կիրականանան:

 

5.Նազենի Հովհաննիսյան

Որքանել որ զարմանալի է, հայկական հեռուստաէկրանների թագուհին դեռ ազատ է: Հանուն արդարության պետք է նշել, որ դժվար է պատկերացնել մի տղամարդու, ով իր ինտելեկտով կկարողանա գերազանցել Նազենիին, երևի հենց դա է պատճառը, որ գեղեցկուհին դեռ չի գտել իր կեսին: Թող 2017 թվականը Նազենիի համար սիրառատ տարի լինի:

6.Գաբի

Եվս մեկ կրքոտ գեղեցկուհի, ում սիրտը դեռ ազատ է: Երգչուհի Գաբին շարունակում է մնալ իր երկրպագուների մեծ բանակի ուշադրության կենտրոնում, որոնց թվում գերակշռում են հենց արական սեռի ներկայացուցիչները, իսկ դրանից պարզ է դառնում, որ աղջիկները ուղղակի նախանձում են նրան:

 

7.Անի Քրիստի

Фото Ani Christy.

2009-ին երգչուհի Անի Քրիստին լքեց ցանկալի հարսնացուների տասնյակը, սակայն 2010-ին ամուսնալուծությունից հետո կրկին երգչուհու սիրտը ազատ է: 30-ամյա երգչուհին չի շտապում հաջորդ ընտրությունը անել, քանի որ չի ցանկանում կրկին սխալվել:


8.Մարբեյ

Դժվար է պատկերացնել հայկական ակումբային կյանքը առանց այս գեղեցկուհու: Հազարավոր մարդիկ յուրաքանչյուր երեկո շտապում են հերթական ջազ ակումբը, վայելելու Մարբեյի գեղեցիկ ձայնը: Երգչուհին միշտ հանդես է գալիս նորաձև և համարձակ կերպարներով: Ով չի ցանկանա լինել նման սեքսուալ գեղեցկուհու կողքին:

 

9.Անահիտ Հարությունյան

Այս համարձակ աղջիկը միշտ պատրաստ է ցուցադրել իր սլացիկ մարմինը, չունի կոմպլեքսները, մամուլի թոփ դեմքերից է և նրան անհնար է չնկատել անգամ փակ հագուստով: Եթե դուք պատրաստ եք գտնվել նման գեղեցկուհու կողքին, ապա խորհուրդ կտայինք շտապել:


10.Ռիփփի

Համարձակ կերպաներով մշտապես աչքի ընկնող երգչուհի Ռիփփին դեռ ամուսնացած չէ: Տարիներ առաջ, երբ Ռիփփին տևական դադար էր վերցրել իր կարիերայում, երգչուհին անկեղծորեն հայտարարեց, որ բաժանվել է ընկերոջից և իր համար դժվար շրջան է, իսկ թե հիմա կա որևէ մեկը նրա կյանքում, թե ոչ` գիտի միայն նա: