Ֆինլանդիայի Թուրքու համալսարանի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, թե կնոջ որ տարիքն են տղամարդիկ համարում ամենասեքսուալը:
Պարզվել է՝ տղամարդկանց աչքերով կնոջ ծաղկման գագաթնակետը 23-28 տարեկանն է:
Իդեալականը՝ 24-25 տարեկանը:
Ըստ մասնագետների՝ այդ ընտրության վրա մեծ ազդեցություն ունի էվոլյուցիոն մեխանիզմների աշխատանքը. 25-ը տարիք է, երբ գալիս է կնոջ պտղաբերության գագաթնակետը, այսինքն՝ հղիանալու հավանականությունն առավել մեծ է:
Հետաքրքիր է, որ կանայք, մեկ այլ հարցման տվյալներով, իրենց ամենասեքսուալ տարիքը համարում են 34-ը:
Նրանք իրենց ամենագեղեցիկը զգում են 30 տարեկանից հետո, իսկ ամենաոճայինը՝ ավելի ուշ:
Իսկ ահա տղամարդկանց «գրավիչ տարիքի» ընտրության հարցում կանայք նախընտրում են հասակակիցներնի կամ տղամարդկանց, որոնք ընդամենը մի քիչ են մեծ իրենցից:
Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանայք այս ընտրությունն անում են ավելի մեծ կայունությունից և ֆինանսական ապահովվածությունից ելնելով, հաճախ դա նաև ենթագիտակցական մակարդակում է լինում:
Հարցմանը մասնակցել է 12 500 մարդ: