Կյանքին լավատեսական հայացքներ ունեցող կանայք ավելի քիչ են հիվանդանում վտանգավոր հիվանդություններով: Նման եզրակացության են եկել Հարվարդի ինստիտուտի գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են ավելի քանի 70 հազար կանանց և հայտնաբերել, որ թոշակային տարիքին մոտ քաղցկեղային հիվանդություններով, սիրտ- անոթային անբավարարությամբ կամ այլ հիվանդություններով ավելի հազվադեպ են հիվանդացել լավատես կանայք:
Չնայած ուսումնասիրության արդյունքները մասնակիորեն կարելի է պայմանավորել նրանով, որ այդ կանայք վարել են առողջ ապրելակերպ, սակայն ապացուցվել է, որ դրական հոգեբանական դիրքը դրականորեն է նպաստում առողջությանը:
Բացի այդ, ապացուցվել է, որ լավատեսություն կարելի է սովորել:
Այսպես, Հարվարդի ինստիտուտի բժիշկ Էրիկ Կիմն առաջարկում է հետևյալ միջոցներով սովորել դրան.
- Պետք է հաճախակի պատկերացնել ձեզ համար ցանկալի ամենալավ իրավիճակներն ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում:
- Ամեն օր թղթի վրա գրել երեք պատճառ, ինչի համար շնորհակալ եք: Մեկ շաբաթից ձեր ինքնազգացողությունը կլավանա:
- Երկու շաբաթվա ընթացքում գրանցել բոլոր այն դեպքերը, երբ ինչ-որ մեկին լավություն եք արել:
Երկվորյակների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավատեսությունը 25 % դեպքերում մարդուն փոխանցվում է գենետիկորեն, իսկ մնացյալ 75 %-ը՝ ձեռքբերովի է: