Wedding.am-ը գրում է.
Մարտ Բաբայանը գտել է իր հարսնացուին
Այն, որ մենք՝ հայերս, սիրում ենք բոլորին ամուսնացնել և միավորել մեր շրջապատի միայնակ սրտերին, թեկուզ տեսականորեն :) , անհերքելի: Նույն ՙՙճակատագրին՚՚, բայց ավելի մեծ հաճախականությամբ արժանանում են հայտնի անձինք, ով թեկուզ մեկ րոպե կանգնելով և շփվելով հակառակ սեռի ներկայացուցչի հետ, դառնում են բամբասանքների պատճառ:
Այդպես եղավ նաև սիրված երգիչ Մարտ Բաբայանի հետ, ում վերջին շրջանում տարբեր սիրավեպեր էին վերագրվում:
Հավանաբար այդ խոսակցություններին վերջ տալու և, ինչու ոչ, փոքրիկ հումոր անելու համար, Մարտը սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկար՝ մակագրելով. ՙՙՎերջ, ընկերներ, մենք արեցինք դա: Լուռ, բայց արեցինք: Ինձ համար այլևս պետք չէ հարսնացու փնտրել: Մենք Էդգարի հետ արագ ինձ համար հարսնացու գտանք: Այնպես որ շնորհավորեք: Եվ թող նա հիմա ինձ չի նայում: Ավելի ուշ կնայի, հաստատ!՚՚:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ