Երգչուհի և դերասանուհի Ռիփփին Life.panorama.am-ին տրամադրել է իր պապարացիական լուսանկարներն ու փոքրիկ զրույց ունեցել.

 

«Լուսանկարները արվել են առանց իմ իմացության, ուստի կարծում եմ, շատ բնական ու հետաքրքիր են ստացվել: Պետք է օրեր հետո հանդիպեի լուսանկարիչ Արթուր Հարությունյանի հետ, որպեսզի պայմանավորվեինք նոր ֆոտոշարքի համար, սակայն ինձնից գաղտնի, նա որոշում է պապարացիական լուսանկարներ անել, ինչն էլ, նրա մոտ ստացվել է: Ի դեպ' այդ օրը նրան տեսա, բայց անգամ գլխի չընկա, որ ինձ է լուսանկարում»,-պատմեց Ռիփփին:

 

Անդրադառնալով իր գործունեությանը' երգչուհին նշեց. «2017-ը լի է լինելու անակնկալներով: Արդեն իսկ բեղմնավոր աշխատանքային տարի է նախատեսվում, նոր նախագծեր, պայմանավորվածություններ ու ծրագրեր են սպասվում: Ի դեպ, ի տարբերություն այս տարվա, գալիք տարում որպես երգչուհի բավականին ակտիվ կլինեմ, քանի որ արդեն իսկ տեսահոլովակների գաղափարներ կան»:

 

 

 

 Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում