Մարդկանց գրեթե կեսը հավատում է այս միֆերին և պատկերացում չունի իրականության մասին: Շատերն իրենց տանջում են անիմաստ դիետաներով՝ առանց իմանալու, որ դրանք բոլորովին անիմաստ են:
1.Միֆ՝ պետք չէ ուտել ժամը 18:00-ից հետո. Իրականություն՝ պետք չէ մեծ քանակությամբ ուտել քնելուց 3-4 ժամ առաջ:
2.Միֆ ՝ թարմ քամած հյութերն օգտակար են ցանկացած քանակությամբ. Իրականություն՝ թարմ քամած հյութերի օրական չափաբաժինը 3 բաժակ է:
3.Միֆ՝ շոկոլադը վնասակար է կազմվածքի համար. Իրականություն՝ մի փոքրիկ շոկոլադը նույնիսկ օգտակար է կազմվածքին:
4.Միֆ՝ ով քիչ է ուտում, նա նիհարում է. Իրականություն՝ նիհարում է նա, ով ուտում է քիչ-քիչ և շուտ-շուտ:
5.Միֆ՝ բոլոր տեսակի ճարպերից պետք է հրաժարվել. Իրականություն՝ ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմին՝ չափավոր քանակով:
6.Միֆ՝ ձիթապտղի յուղը ցածր կալորիականություն ունի. Իրականություն՝ դրանում այնքան կալորիա կա, որքան բոլոր մնացած յուղերում:
Առողջ եղե՛ք: