Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը իր նոր լուսանկարով կրկին իրարանցում է առաջացրել:
«Անահիտ Հարությունյանի ներքնազգեստի բացվածքները պրովոկացիայի են ենթարկում նայողի երևակայությանը»,- նշված է հրապարակումներից մեկում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անահիտը նախ նշեց, որ լուսանկարն արվել է դեռ անցյալ տարի Դիանա Բոստանջյանի հետ համատեղ նախագծի շրջանակում, սակայն հիմա է լուսանկարը հրապարակել, ապա անդրադառնալով սկանդալային հրապարակմանը'ժպիտով նշեց.
«Երեւակայությունն այնպիսի բան է, որ ամեն մեկն ինքնուրույն է տնօրինում, մարդն է որոշում, թե իր երեւակայությունը ուր կարող է հասնել կամ ինչ տեսակ երեւակայել»:
Մոդելը շեշտեց' նման անկեղծ լուսանկարներով չի փորձում հանրության ուշադրությունը շեղել, դրանք արվում են կոնկրետ աշխատանքային կամ այլ նպատակով:
«Ինքս չեմ կենտրոնանում ու մեծ ուշադրություն չեմ դարձնում լուսանկարներիցս հետո տարածված կարծիքների վրա: Դրանք որեւէ կերպ չեն խանգարում իմ հետագա աշխատանքին: Առհասարակ, շատ կցանկանայի, որ Հայաստանում ներքնազգեստով կամ բաց հագուստով լուսանկարներին մարդիկ մի քիչ ավելի ադեկվատ վերաբերվեին, քանի որ դրանցում վատ բան չկա, ամբողջ աշխարհում են ներքնազգեստով ֆոտոշարքեր անում: Կարծում եմ' տարիներ անց գալիք սերնդի համար այսօրվա քննարկումները ծիծաղելի կլինեն»,- ընդգծեց մոդելն ու շարունակեց.
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։