Հաշված օրեր հետո երգչուհի Լյուսին իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ կհանձնի, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:

 

«Հետաքրքիր երգ ու ոչ պակաս հետաքրքիր տեսահոլովակ եմ պատրաստել, որը շուտով արդեն հասանելի կլինի համացանցում: Երգը կոչվում է «Best of me», որի երաժշտության հեղինակներն ենք ես, Նյու Յորքից Արամը եւ Լազզարոն, իսկ խոսքերի հեղինակներն են կրկին Արամն ու Ջաիդա Թոմսոնը»,- նշեց Լյուսին ու խոսեց տեսահոլովակում իր կերպարների մասին.

 

«Նախ ասեմ, որ երգը շատ ուժեղ աղջկա մասին է, նրան ոչինչ չի կոտրում, նա միշտ քայլում է դեպի առաջ: Տեսահոլովակը չունի կոնկրետ սյուժե, փոխարենը կան գեղեցիկ պարային տեսարաններ, որտեղ ինքս եւս հանդես եմ եկել: Ի դեպ' իմ հետաքրքիր կերպարների ու պարային համարների համար շնորհակալ եմ խարիոգարֆ' Հովհաննես Սարգսյանին, ոճաբան Ալբերտ Գրիգորյանին, ում մտքերն իրականացրել է քույրս' Ստելլա Աղաբեկայնը, դիմահարդար Դիանա Աղաջանյանին եւ վարսահարդար Նանո Ջուլակյանին: Նաեւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանին եւ աշխատանքիս տնօրեն' Հայկ Թադեւոսյանին եմ անչափ շնորհակալ եմ ինձ հետաքրքիր աշխատանք պարգեւելու համար»,- հավելեց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում