Բանանը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն կարողանում է զսպել ախորժակը, կարգավորել արյան ճնշումը և ամրացնել ոսկորները:
Գիտնականները խորհուրդ են տալիս բանան օգտագործել հատկապես նրանց, ովքեր պայքարում են ասթմայի, ինչպես նաև արյան բարձր ճնշման դեմ: Բանանն այս խնդիրների դեպքում իսկական կարգավիչ է հանդիսանում: Օրական մեկ բանանը կարող է 12 տոկոսով լրացնել կալիումի օրական նորման:
Ամերիկացի գիտնականների կարծիքով բանանը նաև նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը, օգնում է կարգավորել քաշն ու արյան մեջ շաքարի մակարդակը:
Վերջին հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ բանանի պարբերական կիրառումը օգնում է նաև քաղցկեղի դեմ պայքարում: